17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

05 դեկ 2016 15:05

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «բազմահազար քաղաքացիների պահանջով» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն։
 
«Այո, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձեւաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ մանրամասներն առաջիկայում կհրապարակի Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել: Նա չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն. «Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջարկը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, բայց առաջիկայում նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եւ բոլոր հարցերի պատասխանը կտա: Որեւէ թաքուն, որեւէ ոչ հրապարակային քայլ երբեւէ չի արվել եւ չի արվելու: Ամեն ինչ լինելու է բաց եւ հրապարակային, ինչպես եղել է միշտ մինչ օրս: Մեր ցանկությունը եղել է դա, որոշելիքը պարոն Ծառուկյանինն է»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր