17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

05 դեկ 2016 19:41

Բժիշկներն ալերգիկ քաղաքացուն ներարկում են արել, որից նա մահացել է. հարուցվել է քրգործ

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն ստանալուց հետո հիվանդի մահանալու դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2016թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:17-ին, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ շտապօգնության աշխատակիցները՝ բժիշկն ու բուժքույրը, կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքի բնակարաններից մեկը՝ բժշկական օգնություն ցուցաբերելու քաղաքացի Գ.Գրիգորյանին։ Նախնական տվյալներով՝ առանց հաշվի  առնելու  հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը՝ կատարել են մի շարք ներարկումներ, ինչի հետևանքով Գրիգոր Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և մահացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ Գ.Գրիգորյանի մահվան պատճառը պարզելու համար։
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում տուժողի ընտանիքի անդամները, շտապօգնության աշխատակիցները՝ բժիշկն ու բուժքույրը։ 
Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր