17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

06 դեկ 2016 13:12

Եթե հավաքարարը ստանում է 100 հազար դրամ, ապա անընդունելի է, որ լավագույն մասնագետը ստանա 130 հազար դրամ.Քննարկումներ Աժ-ում

ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ պատգամավորների կողմից եղել են այնպիսի առաջարկներ, որտեղ թվային գնահատականները բացակայել են. «Եթե դրանք վերահաշվարկենք, դրանք բավականին բարձր են լինում: Օրինակ՝ առաջարկում են նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը բարձրացնել 100 հազարի: Արդյունքում բյուջեով նախատեսված 421 մլրդի փոխարեն 763 մլրդ դրամ է դառնում աշխատավարձերի մասով հատկացումը: Այդպիսով, համամասնությունը չենք կարող պահել: Եթե դռնապանը կամ հավաքարարը ստանում է 100 հազար դրամ, ապա անընդունելի է, որ լավագույն մասնագետը ստանա 130 հազար դրամ աշխատավարձ: Ակնհայտ է,  որ 340 մլրդ այդ լրացուցիչ ծախսը մենք չենք կարող դնել բյուջեում, քանի որ չունենք այդ լրացուցիչ ֆինանսական միջոցները»:
Նա ընդգծեց, որ բյուջեն պետք է բալանսավորված ու իրատեսական լինի. «Եթե առաջարկվում է ծախսերի ավելացում, ապա վերցված պարտավորությունները ապագայում պետք է կատարվեն: Դրա համար պետք է դնենք այնպիսի ցուցանիշներ, որոնք կկարողանանք իրականացնել»:
Պարոն Արամյանը նշեց, որ պատգամավորների 204 առաջարկին տվել են պարզաբանում, 31-ն ընդունվել է, 104-ը՝ ոչ բյուջեի սահմանափակության, սղության պատճառով. «Առաջակների քննարկման ժամանակ առաջնորդվել ենք 4 մոտեցմամբ՝ 1. արդյոք տվյալ առաջարկը ունի՞ ֆինանսական գնահատական ու կարող ենք արտացոլել բյուջեում, 2. արդյոք տվյալ առաջարկն ավելի առաջնահե՞րթ է, 3. Արդյոք տվյալ առաջարկի վերաբերյալ կա՞ն նախահաշվային փաստաթղթեր, 4.  արդյոք տվյալ առաջարկով լուծում պահանջող խնդրի միակ ճանապարհը բյուջեով նախատեսվող ֆինանսական հատկացումներն են»:
Նա նշեց մեկ-երկու կոնկրետ օրինակ. «Օրինակ՝ առաջարկվել է բյուջեում հատուկ տողով նշել ծախս, որը վերաբերում է «Նաիրիտ»-ի վերագործարկմանը: Ըստ առաջարկի հեղինակի՝ այդպիսով բարենպաստ պայմաններ կստեղծվեն ներդրողի համար: Միգուցե սա գրավիչ է, սակայն կոնցեպցիան, թվային գնահատականը չկան: Մեկ ուրիշ օրինակ՝ առաջարկվել է ռուսական ռուբլով վարկային միջոցների ներգրավման համար անցկացնել համապատասխան միջոցառումներ ու ֆինանսներ: Սակայն այդպես էլ հասկանալի չեղավ՝ ո՞վքեր են շահառուները, ինչի՞ համար է պետք դա անել»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր