22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

06 դեկ 2016 15:24

Ընկույզը օգնում է նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը. գիտնականներ

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օրական մի բուռ հունական ընկույզ ուտելն օգնում է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Գիտնականները վերլուծել են 29 հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ ավելի քան 800 հազար մարդ, և պարզել, որ այն մասնակիցների մոտ, որոնք պարբերաբար ընկույզ են ուտում, սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանակությունը ցածր է 30%-ով, վաղաժամ մահվան հավանականությունը՝ 22%-ով, իսկ քաղցկեղինը 15%-ով:
Բացի այդ, հաճախակի ընկույզ օգտագործող մասնակիցների մոտ 40%-ով ցածր էր շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը և երկու անգամ ցածր շնչառական հիվանդություններից մահանալու հավանականությունը: Գիտնականների կարծիքով՝ սա պայմանավորված է ընկույզներում պարունակվող նյութերով (մանրաթելեր, մագնեզիում, պոլիչհագեցած ճարպաթթուներ և հակաօքսիդանտներ):
Այդ նյութերը կարող են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունն ու իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ գլխուղեղի կաթվածից ամենից լավ պաշտպանում է գետնանուշը, իսկ քաղցկեղից պնդուկը: Սակայն գիտնականները զգուշացնում են, որ ընկուզեղենի չարաշահումը ոչ մի օգուտ չի տա:
 
gogetnews.info


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր