Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

06 դեկ 2016 18:35

«Ամուսինս ինձ հետ երկու օր չէր խոսում». անկեղծանում է Ջուսը

Ոճային փոփոխությունների սիրահար Ջուսը  փոխել է մազերի սանրվածքը, ինչն էլ համացանցում քննարկումների թեմա է դարձել: «Դա իմ ոճաբանի՝ Սերժ Հարությունյանի որոշումն էր: Երբ գնում եմ նրա մոտ, ինչ-որ հետաքրքիր գաղափարներ են առաջանում և նա իրականացնում է դրանք: Սերժն ասում է՝ այնպես կտրուկ պետք է լինի փոփոխությունը, որ բոլորը զարմանան, և նա որոշեց այդքան կարճ կտրել»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:  
Այն հարցին, թե ինչպիսին էր ամուսնու առաջին արձագանքը, երգչուհին անկեղծացավ. «Նա ինձ հետ երկու օր չէր խոսում: Երբ տեսավ, ասաց՝ այս ինչ ես արել: Հետո կամաց-կամաց աչքը սովորեց: Կարծում եմ՝ ամեն դեպքում այնպիսի հետաքրքիր բան ստացվեց, որ ամբողջ համացանցը խոսեց»:
Համացանցում սանրվածքի հետ կապված քննարկումները տարբեր էին՝ ոմանք հավանում էին, ոմանք էլ երգչուհուն տղայի հետ համեմատեցին. «Ես կարծում եմ՝ այնպիսի մարդիկ, ովքեր ինձ համեմատում են տղամարդու հետ, պարզապես ինտելեկտ չունեցող և ցածր մակարդակի մարդիկ են. մազերով չի որոշվում մարդու սեռը»:
Երգչուհին այս տարի, ինչպես նախորդ տարիներին, աշխատանքային միջավայրում է անցկացնելու Նոր տարին՝ կոլեգաների և ամուսնու հետ. «Ամուսնուս հետ կլինեմ մի քանի ակումբներում, իսկ մյուս օրը միասին կայցելենք մեր բարեկամներին և ընկերներին, ինչպես նաև մեզ հյուր կգան»:
Ջուսն անկեղծանում է, որ ամուսինն իրենից ավելի լավ է պատրասում. «Նա ավելի հետաքրքիր ուտեստներ կպատրաստի ամանորյա սեղանի համար, ինչպես նաև մայրս կանի ամեն ինչ: Իհարկե, վստահ եմ՝ ամուսինս ևս կզարմացնի ինչ-որ համեղ ուտեստներով»:
 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր