17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

06 դեկ 2016 18:57

Պարզվել է Նանսենի անվան դպրոցի մոտ կրակոցներ արձակած անձանց ինքնությունը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրի իսկությունը .«Կատարվում են որոնողական աշխատանքներ: Միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ»:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ էին հնչել:
Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, դպրոցի շենքին մոտեցող «BMW X5» մակնիշի ավտոմեքենային հետապնդել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվող անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել «BMW X5»-ի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ապակին։ Բացի այդ, կրակոցները դիպել են նաև դպրոցի պատուհաններին։Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նյութի աղբյուրը` Shamshyan.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր