09:54 - Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000–ից         17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ      16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար    

10 հուն 2016 10:26

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Mazda-ն ու ВАЗ 211030-ը. կան վիրավորներ. (Լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 05:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի հատման խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 25-ամյա Դավիթ Եղոյանի վարած ВАЗ 211030 մակնիշի 34 AՍ 489 համարանիշի և Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում հաշվառված, սակայն Զ. Այգեկցու 26 տանը բնակվող, 24-ամյա Անանիա Հարությունյանի վարած Mazda 34 VV 469 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և ВАЗ 211030-ի ուղևոր , Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Պետրոսյանը և Mazda-ի ուղևոր, Լեռնային Ղարաբաղի Հանրպետության Հադրութ քաղաքի բնակիչ, 29-ամյա Լյովա Օսիպյանը տեղափոխվել են` 2-ը էրեբունի, 2-ը` թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր