22:00 - Եղանակը Հայաստանում հունվարի 20-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 20      21:40 - Ինչպես են մարդիկ ընտրում իրենց ապագա երկրորդ կեսին    

08 դեկ 2016 20:30

«Արսենալի» լեգենդը խոսել է Մխիթարյանի մասին

Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Յան Ռայթը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Հենրիխ Մխիթարյանը տարբերություն է ստեղծում: Մոուրինյուն պետք է այժմ օգտագործի նրան:
Մխիթարյանին կխաղացնեի 10 համարի դիրքում: Հենց այդ դիրքում է նա իրեն դրսևորել Դորտմունդի «Բորուսիայում»: Երիտասարդ ժամանակ նա մեկնել է Բրազիլիա և սովորել փլեյմեյքերին անհրաժեշտ բոլոր որակները: Նրան դաշտ դուրս կբերեի հենց այդ դիրքում:
Հենց այնտեղ Մխիթարյանն իրեն լավագույն ձևով ցույց կտա «Մանչեսթեր Յունայթեդում»,- Յան Ռայթի խոսքը մեջբերում է «Metro»-ն:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր