00:35 - Օրվա խորհուրդ.Ապրիլի 24         20:00 - Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ.ՈՒղիղ      21:10 - Օրվա խորհուրդ. Ապրիլի 23    

09 դեկ 2016 13:35

Մխիթարյան.Հաջորդ նպատակս տնային խաղում, «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելն է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հանդիպումներում:
«Առաջին խաղակեսում բարդ էր, սակայն ընդմիջումից հետո ավելի շատ տարածություն էինք ստանում եւ կարողացանք օգտվել դրանից: Սկսեցինք խաղալ ավելի արագ եւ խփեցինք կարեւոր գոլեր, որոնք մեզ դուրս բերեցին փլեյ-օֆֆ:
Երկար սպասեցի այս գոլին: Իմ հաջորդ նպատակը տնային խաղում, «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելն է: Դա ինձ կպատճառի մեծ հաճույք՝ աչքի ընկնել ակումբի երկրպագուների ներկայությամբ: Ես կձգտեմ դրան»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով, հայ ֆուտբոլիստը բացել է հաշիվը, երկրորդ գոլը խփել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 85-րդ րոպեին:


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր