21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել         21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված      20:30 - Ինչի է հանգեցնում առանց ալկոհոլի մեկ ամիսը. գիտնականներ    

09 դեկ 2016 14:56

Տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը

 
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ Համբուրգում հանդիպում են ունեցել:
Այս մասին Twitterի միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ` դեկտեմբերի 8-ին Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը»,- հայտնել է Բալայանը:
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում առաջարկվել էր անցկացնել 3+2 ձեւաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում: Սակայն, այդ հանդիպումը չի կայացել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր