12:45 - Հայկական գերեզմանի վրա զուգարան կառուցող թուրք քաղաքապետին իր տեղը պետք է ցույց տալ. Փայլան         12:15 - Բռնաբարողը եւ իր զոհը նույն խցում են հայտնվել      12:00 - Օրվա ռոմանտիկ աստղագուշակ    

09 դեկ 2016 15:32

Դեկտեմբերի 10-ից Հյուսիսային պողոտայում կբացվի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնավաճառ

 
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ին, Հյուսիսային պողոտայում տեղի կունենա Ամանորի եւ Սուրբծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը: Ինչպես այսօր տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանից, արդեն 5-րդ տարին անընդմեջ Երեւանի քաղաքապետարանի եւ «Պասկալ եւ Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:

Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր եւ հուշանվերներ, քաղցրավենիք։
Տոնավաճառը կգործի մինչեւ 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ժամը 13։00-ից 22։00-ն:

Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահված է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր