Փաշինյանը հատուկ հույսեր էր կապում. փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել. Կոմերսանտ          Հայաստանի ներկա կառավարությունն ուներ բավարար գործիքներ` կանխելու պատերազմը, նրանք ի վիճակի չեն լուրջ խնդիրներ լուծել       Դեկտեմբերի 4-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժիրայր Սեֆիլյանը    

09 դեկ 2016 20:20

Սերժ Սարգսյանն այցելել է է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր: 
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, հետևել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախագահները տեղում քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: Հայաստանի Հանրապետության Նախագահը պարգևատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ և գերազանց ծառայության համար: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ Նախագահը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շ քանշանով:
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի և երկու զորանոցի բացման արարողություններին, ծանոթացել սպաների բնակարանային պայմաններին և բնակարանամուտի առթիվ շնորհավորել նրանց: ՀՀ Նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր