22:02 - Օրվա խորհուրդ.Մարտի 28         21:00 - ՌԴ ՊՆ-ն հերքում է սպառազինությունների մատակարարումներու մասին տեղեկատվությունը      20:45 - Նախագահը, եթե իր երկրում 15 տոկոս վարկանիշ ունենար ու մի քիչ էլ արժանապատվություն, հաջորդ օրը կամ կհեռանար, կամ կինքնահրկիզվեր    

10 դեկ 2016 12:00

«ՀԺ». Պարտքը խեղդում է. 2017-ին այն կգերազանցի ՀՆԱ 60 տոկոսը, եւ սա դեռ լավատեսական կանխատեսմամբ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը եւ ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը այլեւս իրավունք չի ունենա պարտքեր ներգրավելու:
«Խնդիրն այն է, որ այս տարվա ավարտին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի մոտ 10.1 միլիարդ դոլար։ 2017 թվականի վերջին կառավարության լավատեսական կանխատեսումներով պետական պարտքը (առանց ԿԲ-ի պարտքի) պետք է կազմի 5 միլիարդ 895 միլիոն դոլար։ Եթե այս կանխատեսումը իրականանա, ապա պետական պարտքը կկազմի 2016 թվականի ՀՆԱ-ի մոտ 59 տոկոսը։ Սակայն դա հիմա համարվում է չափազանց լավատեսական կանխատեսում, հաշվի առնելով տնտեսական ցուցանիշների գահավիժումը, եւ պետական պարտքի կուտակման ինտենսիվությունը։ 
Բացառված չէ, որ հաջորդ տարի կառավարությունը բյուջեով չնախատեսված լրացուցիչ պարտքեր ներգրավելու հնարավորություն ստանալու նպատակով նախաձեռնի փոփոխություններ կատարել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում, եւ վերը նշված 60 տոկոսի շեմը բարձրացնի։ Անցած տարի օրենքում արդեն իսկ փոփոխություն կատարվել էր, որով ՀՀ Կենտրոնական բանկի ունեցած պարտքը այլեւս չի հաշվվում որպես պետական պարտք սույն օրենքի իմաստով։ Եթե օրենքը չփոխվեր, ապա մեր պետական պարտքը վաղուց արդեն գերազանցել էր ՀՆԱ-ի 60 տոկոսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր