17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

10 դեկ 2016 13:18

Թրամփի շտաբը հեգնական պատասխան է տվել այլ երկրների` ԱՄՆ ընտրություններին միջամտելու վերաբերյալ լուրերին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը հեգնանքով է արձագանքել ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված հայտարարություններին, որոնց համաձայն այլ երկրներ միջամտել են ԱՄՆ նախագահական ընտրություններին, հաղորդում է РИА Новости-ն:
«Սա նույն մարդիկ են, որոնք ասում էին, որ (Իրաքի նախկին նախագահ) Սադամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք է ունեցել: Ընտրությունները շատ վաղուց են ավարտվել (ԱՄՆ) պատմության մեջ ընտրողների շրջանում ամենամեծ հաղթանակներից մեկով: Եկել է առաջ շարժվելու և «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» ժամանակը», - ասվում է Դոնալդ Թրամփի շտաբի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Washington Post թերթը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, հայտնել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը եկել է այն եզրահանգման, որ Ռուսաստանն իբր միջամտել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին, որպեսզի Դոնալդ Թրամփին օգնի հաղթանակի հասնել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր