17:00 - Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն         16:39 - COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ      16:19 - Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում    

10 դեկ 2016 17:10

Ի՞նչ մի տենց արտառոց բան ա եղել. մենք չենք նեղվում, մեզ համար դա սովորական բան ա. ԲԿ-ի փոխտնօրենը՝ 2 տարեկան երեխայի մահվան մասին

 

Մի շարք լրատվամիջոցներում այսօր հրապարակումներ եղան, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թոքաբորբից երկու տարեկան երեխա է մահացել:

Տեղեկատվությունը ճշտելու համար Aysor.am-ը կապ հաստատեց բուժկենտրոնի ընդունարանի աշխատակցի հետ:

Բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույրը հրաժարվեց պատասխանել, թե նախօրեին ԲԿ-ում երեխայի մահվան դեպք եղել է, թե ոչ:

- Ես իրավասու չեմ պատասխանել:

- Ո՞վ է իրավասու, ո՞վ կարող է պատասխանել: Կմիացնե՞ք իրեն:

- Բայց ի՞նչ երեխա է մահացել:

- Երկու տարեկան երեխա, թոքաբորբից:

- Երեխա մահացել ա՞ բայց:

- Եթե Ձեր բժշկակական կենտրոնից արդեն հայտնել են, որ մահացել է, Դուք պետք է ասեք, մահացե՞լ է, թե՞ ոչ:

«Ես ընդունարանի բուժքույրն եմ, այսօր գործի եմ եկել, մահից տեղյակ չեմ», - ասաց բուժքույրը՝ հորդորելով խոսել գլխավոր բժշկի տեղակալի հետ:

Aysor.am-ը կապ հաստատեց նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Լևոն Գրիգորյանի հետ:

- Սպասեք երկուշաբթի օրվան, տնօրենը կպատասխանի բոլոր հարցերին: Հիմա ես ոչինչ չեմ պատասխանելու:

- Չե՞ք հաստատելու կամ հերքելու, այսինքն, մինչև երկուշաբթի տեղեկություն ունենալ չե՞նք կարող:

- Այո. Չեք կարող: Սպասեք, երկուշաբթի տնօրենը կլինի, ինքը ձեզ կպատասխանի:

- Եթե տնօրենը տեղում չէ, այդտեղ պատասխանատու մարդ չկա՞:

- Ես եմ պատասխանատուն, բայց ես չեմ ուզում պատասխանել: Կգա տնօրենը, իրեն կհարցնեք, կպատասխանի: Մի գրեք, մինչև երկուշաբթի սպասեք: Ի՞նչ մի տենց արտառոց բան ա եղել:

- Մահ է գրանցվել:

- Մեզ մոտ 96-րդ մահն է, իսկ այս մահի նկատմամբ ինչո՞ւ եք այդպես առանձնապես նեղվում, հետաքրքրվում:

- Մենք չենք նեղվում, Դուք պետք է նեղվեք:

- Մենք չենք նեղվում, մեզ համար դա սովորական բան ա: Թոքաբորբով երեխան կարող ա և մահանա, ինչ արտառոց բան կա:

- Փաստորեն Դուք Ձեր խոսքում հաստատեցիք, որ մահ կա:

- Այդ մահը դու գիտես, որ կա, ե՞ս պետք է հաստատեմ: Երկուշաբթի օրը գլխավոր բժիշկը ձեր բոլոր հարցերին կպատասխանի:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր