17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

10 դեկ 2016 19:30

Բողոքի ակցիա Ադրբեջանում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

 
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբը դեկտեմբերի 10­-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ակցիա է կազմակերպել ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների:

Այս մասին հայտնում է ադրբեջանական contact.az լրատվական կայքը: Ակցիան իրականացվել է Ադրբեջանում գործող REAL ընդդիմադիր շարժման գրասենյակում, որին մասնակցել են նաեւ նախկին քաղբանտարկյալներ: Ակցիայի ժամանակ մասնակիցները հավաքել են գրքեր, նամակներ եւ տարբեր նվերներ, որոնք պատրաստվում են փոխանցել քաղբանտարկյալներին:
 
Նոյեմբերի 30-­ին Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ լսումների ժամանակ ուշադրություն էր հրավիրել երկրում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Յունուսը Եվրախորհրդարանում ներկայացրել էր 160 քաղբանտարկյալների ցուցակը և հորդորել է պատգամավորներն ակտիվ պայքար մղել` նրանց ազատ արձակելու նպատակով: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր