10:37 - Ճգնաժամային իրավիճակում արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը խնդիր է. Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող.«Փաստ»         10:18 - Տնտեսական ճգնաժամի հետևանքները կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը․«Փաստ»      10:00 - Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն.«Ժողովուրդ»    

11 դեկ 2016 17:49

Գագիկ Ծառուկյանին դիմավորելու ժամանակ մահացել է 50-անց տղամարդ

 
Այսօր Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Գյումրի էր այցելել՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակ դնելու երկրաշարժի անմեղ զոհերի հուշակոթողին: Չնայած որևէ բարձրաստիճան պաշտոնյա նրան չէր դիմավորում, այնուամենայնիվ ԲՀԿ նախկին առաջնորդին տեսնելու էին եկել հարյուրավոր գյումրեցիներ: Ցավալի մի դեպք գրանցվեց. ընդհանուր բազմության մեջ ուշագնաց եղավ 50-անց մի տղամարդ, որին հապշտապ տեղափոխեցին հիվանդանոց, սակայն քաղաքացիներից տեղեկացանք, որ տղամարդը կաթվածահար էր եղել, եւ կյանքը փրկել չհաջողվեց:
 
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնյանը ավելի ուշ «Հրապարակ»-ին հայտնեց, որ այդ տղամարդը մինչև Ծառուկյանի գալն է վատացել: «Այո, այնտեղ հավաքված մարդկանցից էր, բայց մինչև Ծառուկյանի գալը մեզ ասացին, որ մի տղամարդ վատացել է, այսինքն՝ իր գալու հետ կապված հրմշտոցի արդյունքում չի վատացել»,- նշեց Տոնոյանը: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր