17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

12 դեկ 2016 18:10

Աշխարհը մոտ ապագայում կարող է Թուրքիայի մասնատման ականատեսը դառնալ. ամերիկացի վերլուծաբան

«Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտ» (American Enterprise Institute) անկախ հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը կրկին անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և այս անգամ հայտարարել, որ աշխարհը մոտ ապագայում կարող է Թուրքիայի մասնատման ականատեսը դառնալ:
Ինչպես փոխանցում է թուրքական Oda tv հեռուստաալիքը` Ռուբինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է ամբարտավան և կոռումպացված առաջնորդ, որը թեև ցանկանում է զբաղեցնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դերը թուրքական պատմագրության մեջ, սակայն դա նրան չի հաջողվի:
«Թուրքիան մասնատված վիճակում է: Մոտ ժամանակներս սահմանները կփոխվեն: Միակ հարցը՝ այդ մասնատումը կլինի երկու տարբեր երկրների առաջացման ձևո՞վ, թե՞ Թուրքիայի ներսում դաշնային բաժանում տեղի կունենա`դեռ հայտնի չէ: Գուցե Էրդողանն ինքն իրեն մեծ առաջնորդ և նոր Աթաթուրք է երևակայում, բայց այն պարագայում, երբ Աթաթուրքը կառուցում էր ժամանակակից Թուրքիա, Էրդողանն այդ Թուրքիան քանդելուց բացի՝ ուրիշ ոչինչ չարեց: Էրդողանը պատմության էջերում չի անմահանա որպես հերոս, նա կհիշվի որպես իր ամբարտավանության հետևանքով Թուրքիան քանդած, կոռումպացված վատ մարդ»,- գրում է Մայքլ Ռուբինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայքլ Ռուբինը Թուրքիայի մասին հերթական աղմկահարույց հոդվածում նշել էր, որ Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր