17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

13 դեկ 2016 12:15

50 մլն վարկային ռեսուրսով ՀՀ 9 քաղաքում սկսվում են խոշորածավալ ծրագրեր. Դավիթ Լոքյան

Դեկտեմբերի 12-ին Ջերմուկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը:
Խորհրդակցությունից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ զրույցում ասաց
տարածքների հավասարաչափ զարգացման սկզբունքներից ելնելով ՀՀ 9 քաղաքներում սկսվում են խոշորածավալ ծրագրեր, որոնցից առաջին հինգում արդեն սկիզբը դրվել է.
«Դա շուրջ 50 մլն դոլար վարկային ռեսուրս է պարունակում, որը տրամադրվում է Ասիական բանկի կողմից: Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Վանաձոր քաղաքը՝ 20 մլն դոլարի չափով, Ջերմուկը՝ 10 մլն դոլարի չափով, Դիլիջանը՝ 6 մլն դոլարի չափով, Աշտարակը՝ 4 մլն դոլարի չափով, և Ծաղկաձորը՝ 10 մլն դոլարի չափով վարկային ծրագիր է ստանալու։ Ծրագրին պետք է մասնակից դառնա նաև մասնավոր հատվածը և մենք ենթադրում ենք, որ այդ գումարը առնվազն կկրկնապատկվի»:
Նախարարը հայտնեց, որ ծրագիրն ունի իր շարունակությունը և դրա իրականացման երկրորդ փուլում միանալու են ևս չորս քաղաքներ, այդ թվում՝ Գյումրին, իսկ ամբողջական ցանկը կհրապարակվի առաջիկայում:
Դավիթ Լոքյանը նաև հայտնեց, որ նախարարությանը Ռուսաստանի կողմից հատկացվել է 3 մլն դոլար դրամաշնորհային ծրագրով  գյուղական տուրիզմի զարգացման համար։ Այն ընդգրկելու է շուրջ 60 գյուղական բնակավայր. «Առաջիններից մեկն էլ Արփի լճի հարակից տարածքում ամառային և ձմեռային տուրիզմի կենտրոն ստեղծելու ծրագիրն է, իսկ մյուս ցանկը կհրապարակվի առաջիկա երկու ամսվա ընթացքում»,- ասաց նախարարը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր