17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

13 դեկ 2016 13:17

Վիգեն Սարգսյանը Արամ Մանուկյանի բարձրացրած հարցը որակեց շահավետ՝ ձայներ հավաքելու համար և հաջողություն մաղթեց ընտրություններին

Կառավարության հրավիրած ԱԺ այսօրվա արտահերթ նիստում  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի առաջարկի առնչությամբ՝ 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած երիտասարդների ժամկետը վերանայել ու հնարավորություն տալ Նոր տարին ՀՀ-ում անցկացնել, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ կփորձեն քննարկել հարցը:
Արամ Մանուկյանը նշեց, որ իր հարցը վերաբերում է դեմոգրաֆիկ խնդիրներին. «Ու այդ երիտասարդները պոտենցիալ ծնող են, պոտենցիալ հայր են, չմոռանանք սա»: Նա նաեւ հետաքրքրվեց՝ համաներում կլինի՞, թե ոչ:
Համաներման մասին հարցին Վիգեն Սարգսյանը պատասխանեց՝ ասելով. «Պարոն Մանուկյան, դուք պատգամավորական մեծ փորձ ունեք ու պետք է հասկանաք, թե ինչպես է համաներման գործընթացը լինում. դրա նախապես հայտարարումը ոչ լեգիտիմ պրակտիկա կլիներ: Ես հասկանում եմ, որ այս հարցի մասին խոսելը շահավետ է՝ ձայներ ստանալու համար: Հասկանում եմ ձեզ, հարգում եմ ձեր հարցի իրավունքը, ու հաջողություն ձեզ՝ առաջիկա ընտրություններին»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր