17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

13 դեկ 2016 14:15

Մերի Մարգարյանի երեխան եղել է մեռելածին, արվել է վերակենդանացում. Ցուցմունք է տվել մանկաբարձը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։
 
Այսօր դատարանում ցուցմունք տվեց «Էրեբունի» ԲԿ-ի մանկաբարձ Գոհար Ահարոնյանը, ով մասնակցել է Մերի Մարգարյանի կեսարյան հատմանն ու նորածնին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքին։  Գոհար Ահարոնյանն ասաց, որ 2015 թվականի հուլիսի 27-ին իր հերթապահության օրն է եղել։ Իրեն ասել են, որ խնդրահարույց երեխա է ծնվելու, և ինքն իջել է վիրահատարան. «Երեխայի ծնվելուց հետո վերակենդանացում է արվել, ինչի իրավունքը ես ունեցել եմ»։ 
Պաշտպանական կողմի դիտարկմանը, թե եթե երեխան մեռելածին է, այդ դեպքում եթե նույնիսկ երեխան վերակենդանանար, ապա միևնույն է՝ շատ լուրջ առողջական խնդիրներ կունենար, Ահարոնյանն ասաց. «Եթե ես չունեմ մահվան ստույգ ժամ, և մայրը տարվել է վիրահատարան պտղի սրտի եզակի բաբախով, ես իրավունք ունեմ անել վերակենդանացում»։ 

Մանկաբարձն ասաց, որ ինքը երեխային բուժել է որպես անհաս նորածնի։ Դատարանը գտավ, որ վկայի նախաքննական ցուցմունքում հակասություն կա, որովհետև դատարանում վկան հայտնել էր, որ գնացել է կեսարյան հատմանը մասնակցելու, որն արվում էր մոր կյանքը փրկելու համար։ 
Նախաքննական ցուցմունքում Գոհար Ահարոնյանն ասել է. «27.07.2015-ին զգուշացվել եմ, որ սպասվում է մոր կեսարյան հատում կյանքի ցուցումով անհաս պտղով։ Ես նախապատրաստվել եմ վերակենդանացում անելու»։ 

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր