10:50 - Նախկինները գայթակղիչ առաջարկնե՞ր են անում իշխող թիմի անդամներին. «Իրատես»         10:44 - Մոսկվայում սպանված Բոլյանը եղել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը. «Ժողովուրդ»      10:25 - Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն.Գևորգ Պետրոսյանը թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է.«Ժողովուրդ»    

13 դեկ 2016 14:35

«Բուհերը չպետք է վարձ բարձրացնեն, որ գումար ունենան»

Կրթության եւ գիտության նախարարությունը եւ Եվրոպայի խորհուրդը  ամփոփում են համատեղ՝ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրը:   2 տարի տեւած ծրագրի նպատակն է   բուհերում հաստատել բարեվարքությունը ու պայքարել կոռուպցիայի դեմ՝ կառավարության 2015-2018 թվականների հակակոռուպցիոն գործողությունների ծրագրին աջակցելու միջոցով:
«Հայաստանը համաձայնել է մասնակցել այս ծրագրին ոչ թե այն պատճառով, որ կոռուպցիայի մակարդակն է մեր երկրում բարձր, այլ որովհետեւ անգամ ամենաչնչին կոռուպցիայի մասը ազդում է կրթության որակի վրա»,- ասում է ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը:
Ծրագրի հիմնական դրույթներն իրականացնելու գրավականներից կլինի նաեւ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը:  Կարինե Հարությունյանի կարծիքով՝ բուհերում կոռուպցիան բացառելու համար շատ լավ տարբերակ է բազային ֆինանսավորման համակարգը. «Բուհերը պետք է կախված չլինեն ուսանողներից, նրանց  թվաքանակից եւ կախված չլինեն ուսման վճարների չափից: Նրանք չպետք է վարձ բարձրացնեն, որ գումար ունենան: Այս համակարգով կբարձրանա նաեւ դասախոսների աշխատավարձը եւ կոռուպցիայի ռիսկերը կնվազեն»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր