14:10 - Տեսանյութ.Պուտին, հեռացի՛ր, Պուտին, գո՛ղ,55 հազարանոց զանգվածային ցույց՝ Խաբարովսկում         13:50 - Տեսանյութ.ՀՀ 6 քաղաքացիներ, որոնցից 3-ը կանայք են, 5 օր է, մնացել են ռուս-վրացական սահմանին եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան      13:31 - Ձայնը և կորոնավիրուսով վարկվածությունը    

13 դեկ 2016 20:00

Էվա Խաչատրյանը տարեդարձի անակնկալների և Տիգրան Մակարյանի հետ կապի մասին

 

«Կայարան» հեռուստասերիալի դերասանուհի Էվա Խաչատրյանն այսօր տոնում է իր 26-ամյակը: Կեսգիշերին դերասանուհուն առաջինը շնորհավորել էհեռուստասերիալի ստեղծագործական կազմը: Էվան նշեց, որ մինչև ուշ գիշեր նկարահանման է եղել:

«Գործընկերներս, իմանալով, որ ծննդյանս օրն է, անակնկալ մատուցեցին: Այնուհետև սկսվեցին շնորհավորական նամակներն ու զանգերը: Հիմնականում այնպիսի ցանկություն չեմ ունեցել, որ մեծ շուքով նշեմ օրը: Ես ավելի հանգիստ եմ վերաբերվում ծնունդ ասվածին. հարազատներ, ընկերներ, անկեղծ շնորհավորանքներ ու ջերմություն: Կարծում եմ՝ ես այն տարիքում եմ, որ հատուկ սպասում չունենամ: Պարզապես ծնունդս ևս մեկ անգամ ուրախանալու առիթ է»,- ասաց Էվան:

 

 

 

 

Ի դեպ, նրա անձնականի մասին վերջերս շատ են խոսում. խոսակցություններ են պտտվում, որ Էվան և դերասան Տիգրան Մակարյանը սիրավեպ ունեն: Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե լուրերն ինչ կապ ունեն իրականության հետ: «Տիգրանն իմ համակուրսեցին է: Միասին գնացել էինք «Երկրաշարժ»  ֆիլմը գնահատելու: Ուրիշ ոչինչ չկա»,- հավաստիացրեց Էվան:

 

 

 

Life.tert.am



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր