Ջավախքից բեռնատարները հասան Հայաստան. Տեսանյութ          Միայն այս դեպքում հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը.Չավուշօղլու       Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի    

14 դեկ 2016 12:30

«1000 դրամ»-ի նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ

Կառավարութան նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի սկզբում քվեարկվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծերի փաթեթը: Մինչ քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը: Նախագիծն ընդունվեց 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը հայտարարեցին, որ իրենք շփոթել են, կողմ են քվեարկել, այնպես որ իրենց ձայները եւս հաշվեն որպես դեմ: Դեմ ձայները դարձան չորս:
Հիշեցնենք, որ «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիներից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել և ուղղել բանակին:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր