17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

14 դեկ 2016 15:17

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբորը հայտնաբերել են մահացու հրազենային վնասվածքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու 56-ամյա Ռոբերտ Հարությունյանի մահվան հանգամանքները:
2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «Նկարիչների Միության» շենքի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում մահացել է 56-ամյա Ռոբերտ Հարությունյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի և դատաբժշկի հետ միասին:
Դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1960 թվականին ծնված Ռոբերտ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ և գնդակ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր