17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

14 դեկ 2016 16:46

Միշտ ականատես եք եղել, որ դեկտեմբերին ձվի գինը բարձրացել է. մսի գինը չի բարձրանա. Հակոբ Հակոբյանը` գնաճի մասին (տեսանյութ)

Նոր տարվա տոներին ընդառաջ գրանցված գնաճն արհեստական չէ: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են Ամանորին ընդառաջ թանկանում ապրանքատեսակները.
«Եթե Հայաստանում կա մի մարմին, որը կարող է կարգավորել գները, ապա կարող է իջեցնել, ոչ թե բարձրացնել: Բայց քանի որ նման մարմին չունենք, գինը կարգավորվում է շուկայի թելադրանքով: Այո, մեզանում գները դեկտեմբերին միշտ բարձրացել են: Դա էլ է օրինաչափ, որովհետև սպառումը շատանում է, և գինը բարձրացնում է: Շատ երկրներում սպառումը շատանում է, գինը իջնում է, իսկ մեզ մոտ դեկտեմբերին սպառումը շատանում է, իսկ մնացած 11 ամիսներին քիչ է»,-ասաց Հակոբ Հակոբյանը: Հենց այն, որ սպառումը, բացի դեկտեմբեր ամսից, քիչ է, պատճառ է, որ գները Ամանորի շեմին թանկանում են: Ըստ նրա՝ Նոր տարին լրացուցիչ ծախսեր է պահանջում: Հակոբյանը հավաստիացրեց, որ չի թանկանա մսամթերքը:

Մանրամասները՝ տեսանյութում
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր