00:09 - Սերժ Թանկյանը Հայաստանում է.Տեսանյութ         22:30 - Օրվա խորհուրդ.Մարտի 30      21:00 - Իմ որդին Չինարիում է ծառայում իրենց համար, իսկ ինձ գործից հանել են քաղաքական հայացքների համար. գողթեցիների հարցերը վարչապետին.Տեսանյութ    

15 դեկ 2016 10:45

«Ժամանակ». Սեյրան Օհանյանն ու Օսկանյանը հանդիպել են արտերկրում. ԱԱԾ-ին դա հայտնի է դարձել

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է Հայաստանից դուրս՝ այս տարի օգոստոս ամսին, երբ պաշտոնանկ եղավ Հովիկ Աբրահամյանը եւ ակնհայտ էր, որ նոր կառավարություն է ձեւավորվելու:
Հայաստանի հատուկ ծառայություններին շուտով հայտնի է դարձել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ «Համախմբում» կուսակցության նախագահի Վարդան Օսկանյանի հետ հանդիպման փաստը: 
Մեզ հայտնի է դարձել, որ Սեյրան Օհանյանի հորդորով է Վիկտոր Դալլաքյանը հրաժեշտ տվել ՀՀԿ-ին եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին՝ ձեռնամուխ լինելով ծայրահեղ հռետորաբանությամբ ընդդիմադիր ուժի ստեղծմանը: Վարդան Օսկանյանի հավաստմամբ՝ Սեյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու որոշում դեռեւս չունի, բայց նա, անպայման, ներկա է գտնվելու Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվելիք «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարին:
Չի բացառվում, որ պաշտպանության նախկին նախարարը հանդես գա ելույթով»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր