18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

16 դեկ 2016 10:15

Բուք, ձյուն եւ մերկասառույց. կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 09.30-ի դրությամբ Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է:
Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ  ճանապարհահատվածը:
Ախուրյանի, Մարալիկի, Աշոցքի, Աբովյանի, Մարտունու, Դիլիջանի,  Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Լանջիկ, Գյումրի-Ջաջուռ, ինչպես նաեւ Սյունիքի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր