17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

16 դեկ 2016 12:15

ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներ, այդ թվում՝ հարկային արտոնություններ սահմանելուն վերաբերող նախագիծը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծն ընդունվեց 100 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից:
ԱԺ-ն ընդունեց նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ՝ 90 կողմ, 1 դեմ, 9 ձեռնպահ քվեարկությամբ:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 կողմ, 1 դեմ, 18 ձեռնպահ քվեարկությամբ:
100 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ:
«Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքի նախագիծը ևս երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունվեց` 101 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով:
«ԴԱՀԿ-ի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջական ընդունվեց` 100 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով:
Քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծն ընդունվեց 100 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր