22:02 - Օրվա խորհուրդ.Մարտի 28         21:00 - ՌԴ ՊՆ-ն հերքում է սպառազինությունների մատակարարումներու մասին տեղեկատվությունը      20:45 - Նախագահը, եթե իր երկրում 15 տոկոս վարկանիշ ունենար ու մի քիչ էլ արժանապատվություն, հաջորդ օրը կամ կհեռանար, կամ կինքնահրկիզվեր    

16 դեկ 2016 15:45

Որտեղ և ում հետ է Էռնա Էլիզբարյանը դիմավորելու Ամանորը

Ամանորին հաշված օրեր են մնացել: Այս օրերին մարդիկ ակտիվ քննարկում են, թե ինչպես են դիմավորելու Նոր տարին: 
Էռնա Էլիզբարյանից հետաքրքրվել ենք, թե որտեղ և ում հետ է դիմավորելու 2017 թվականը, ինչպես է պատրաստվում տոներին և արդյոք զարդարել է տոնածառը:
«Ամանորն ընտանեկան տոն է, այդ իսկ պատճառով անպայման ընտանիքիս հետ եմ դիմավորում: Կեսգիշերից հետո հնարավոր է ընկերներով հավաքվենք, ակումբ կամ ռեստորան  գնանք և շարունակենք խնջույքը»,- ասաց Էռնան և հավելեց, որ շատ է սիրում Նոր տարին:
Էռնան արդեն զարդարել է տոնածառը: «Չգիտեմ ինչու, այս տարի մի քիչ շտապեցի: Ինքս եմ զարդարել տոնածառը: Շատ եմ սիրում այդ պրոցեսը: Մեր տոնածառը պատմություն  ունի, որն ամեն տարի համալրվում է: Կան շատ խաղալիքներ, որոնք մնացել են իմ մանկությունից: Նույնիսկ հայրիկիս մանկության խաղալիքներն ենք մինչև հիմա պահում: Յուրաքանչյուր խաղալիքի հետ մի պատմություն է կապված և տոնածառը զարդարելիս մանկությունս, պատանեկությունս են գալիս աչքիս առաջ,- ասաց Էռնան ու հավելեց, որ ամեն տարի նոր խաղալիք է գնում , որը կերտում է այսօրվա պատմությունը: -Խաղալիքներն այնքան շատ են, որ ճյուղերի վրա այլևս տեղ չկա»:
Ինչ վերաբերում է ամանորյա սեղանին՝ հաղորդավարուհին նշեց, որ իրենք ավանդապաշտ են տաք ուտեստների հարցում, փոփոխվում են միայն աղցանները և մեկ ուտեստ, որն լինում է այլընտրանք հյուրերի համար: «Ես պատրաստում եմ  աղցանները, խմորեղենները և սեղանի ձևավորմամբ եմ զբաղվում, իսկ ծանր գործերը թողնում եմ մայրիկիս:) Այնպես որ, կեսգիշերից առաջ անպայման հասցնում եմ հետևել ինձ: Սիրում եմ զուգված-զարդարված ստել սեղանի շուրջ:)»,- եզրափակեց Էռնան:
Tert.am Life
 

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր