09:50 - Ողբերգական դեպք Ստեփանավանում. մի ամբողջ ընտանիք հրդեհի զոհ է դարձել         09:46 - Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն.Սարգսյանն ապագա պայքարի պլաններ է մշակել.«Հրապարակ»      09:30 - Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 11-ին    

10 հուն 2016 19:34

Թուրքիայում 2015 թվականին նվազել է գազի սպառումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին Թուրքիայում գազի սպառումը կրճատվել է 2.4 տոկոսով՝ մինչև 46.3 միլիոն խորանարդ մետր: Այս մասին է վկայել համաշխարհային էներգետիկայի մասին BP ընկերության տարեկան վիճակագրությունը:
2015 թվականին գազի համաշխարհային սպառման մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 1.3 տոկոս:
BP-ի գնահատմամբ՝ 2015 թվականին Թուրքիան խողովակաշարերով ներկրել է 39.7 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 26.6 միլիարդ խորանարդ մետրը ներկրվել է Ռուսաստանից, 7.8 միլիարդ խորանարդ մետրը՝ Իրանից, 5.3 միլիարդ խորանարդ մետրը՝ Ադրբեջանից:
Հաշվետվության մեջ նաև նշված է, որ Թուրքիան նախորդ տարի ներկրել է 7.5 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ, որից 3.8 միլիարդ խորանարդ մետրը բաժին է ընկել Ալժիրին, 1.7 միլիարդ խորանարդ մետրը՝ Կատարին, 1.5 միլիարդ խորանարդ մետրը՝ Նիգերիային:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր