16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

17 դեկ 2016 13:00

Կաթնամթերք արտադրող 8 խոշոր ընկերության արտադրատեսակներում հայտնաբերվել են բորբոսասնկեր և աղիքային ցուպիկներ. Բաբկեն Պիպոյան

Սննդի պետական անվտանգության տեսչությունը ստուգել է կաթնամթերքի շուկայում փոքր ձեռնարկատիրություններին և չի նշել, թե որ ընկերության որ արտադրատեսակում է խախտում արձանագրվել: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ստուգումներ է արել  ութ խոշոր ընկերություններում և բոլոր ընկերություններում էլ խախտումներ արձանագրվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  «Իրազեկ և պաշտպանված սառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Ութ արտադրողի ապրանք ենք ստուգել և ութից ութում էլ արձանագրել ենք խնդիրներ: Լիազոր մարմինն արձագանքել էր հասարակության կողմից բարձրացված խնդիրներին, սակայն հաղորդագրությունը, որը տարածվեց պատկան կառույցի կողմից, չտվեց այն հարցերի պատասխանները, որոնք մասին հասարակությունը բարձրաձայնում է: Սննդի անվտանգության տեսչության տարածած հաղորդագրությունում, որտեղ խոսվում էր քսան արտադրողի մասին, խոշոր ընկերությունները չկային: Դա նշանակում է, որ պետական կառույցը չի ստուգել խոշորներին, կամ եթե ստուգում է իրականացրել, արդեն պարզ է դառնում, թե ինչ որակի ստուգումներ են եղել»,-ասաց Պիպոյանը:
ՀԿ նախագահն ասաց, որ իրենք ստուգումներ են իրականացրել խոշոր ընկերությունների արտադրատեսակներում և չի եղել որևէ ընկերություն, որի արտադրատեսակում  խախտումներ չլինեն,սակայն կա կաթնամթերքներ, որտեղ խախտումներ չեն արձանագրվել.«Մենք վերցրել ենք ընդամենը երեք-չորս անվտանգության ցուցանիշ, և ունեցել ենք այդ պատկերը: Եթե վերցնեինք անվտանգության քսան ցուցանիշ, դժվար կլիներ ասել, թե ինչ պատկեր կլիներ»:
Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ստուգումներ իրականացվել են այն ընկերություններում, որոնց ընդհանուր ծածկույթը գերազանցում է երկրի 80-90 տոկոսը.««Աշտարակ կաթ», «Թամարա և Անի», «Արզնի կաթ», «Բոնիլաթ», «Բիո կաթ», «Չանախ», «Դուստր Մարիանա», «Մարիլա» ընկերությունների արտադրատեսակները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության: Արտադրատեսակներում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի մանրէներ, բորբոսասնկեր»: 
Իրազեկ և պաշտպանված սառող» ՀԿ նախագահն ասաց, որ դրանք մարդու կյանքին վտանգ չսպառնացող մանրէներ են, սակայն առողջության համար վտանգ են ներկայացնում և համարվում են կաթնամթերքի համար անվտանգության չափանիշներ:
Բացի այդ, Բաբկեն Պիպոյանը նշեց, որ Սննդի պետական անվտանգության տեսչությունը տարվա ընթացքում պարբերաբար հայտնում է ստուգումների մասին, սակայն չեն տեսել, որ մակնշման սխալ են ունեցել բոլոր արտադրողները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր