«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

17 դեկ 2016 16:20

Ինձ հետաքրքրում է միայն խելացի ու գիտակ մարդկանց խոսքը. Լուիզա Ներսիսյանը՝քննադատությունների մասին

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի նոր լուսանկարն արդեն հասցրել է քննադատության արժանանալ. Շատերի կարծիքով 40-անց դերասանուհին իր տարիքին անհամապատասխան է հագնվում, ըստ այդ քննադատությունների` նա կրում է թինեյջերական հագուստ, որը ավելի սազական կլիներ իր դստերը:
Այս թեմայի շուրջ կայքի հետ զրույցում դերասանուհին տվեց  իր պարզաբանումներն ու անդրադարձավ առհասարակ քննադատություններին:
Անդրադառնալով քննադատություններին ու քննադատողներին, Լուիզա Ներսիսյանը ընդգծեց.
«Շատ մարդիկ առանց որեւէ բան տեսնելու ու հաստատ իմանալու, սկսում են անմիջապես խոսել, քննադատել: Գիտե՞ք մեր հասարակությունը ում է նման, նրանք նման են այն մարդկանց, ովքեր փաթեթավորված նվերից կարծիք են կազմում ներսի պարունակության մասին, միայն փաթեթեավորումից որոշում են նվերը նետե՞լ աղբարկղը, թե պահել այն` առանց բաց անելու: Պետք է հասկանալ, որ նվերն իր պարունակությամբ է թանկ, ոչ թե ըստ փաթեթավորման: Ինչեւէ, ուրախ եմ, որ քննադատողները չեն կազմում հասարակության սերուցքը, մեծ աշխատանքներ իրականացնողներ  չեն, ովքեր ժամանակ են գտել ու իրենց քննադատողական խոսքն են հնչեցրել: Ես սիրում եմ իմ հանդիսատեսին, քննադատություններն էլ սիրում եմ, երբ դրանք արվում են խորքային մակարդակում: Ես բաց եմ յուրաքանչյուր զրույցի ու քննադատության համար, երբեք չեմ նեղանում դրանցից, իսկ հետո սկսում եմ մտածել, որը կփաստեն իմ մտերիմները, բայց ինձ հետաքրքրում են միայն խելացի ու գիտակ մարդկանց խոսքը»:
Life.panorama.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր