Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում          Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ       Կարծես թե նվազել են հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցները    

19 դեկ 2016 13:15

Այսօր ձեզ բարի լույս է ասում Ջեյ Լոն. Հրաչ Մուրադյանը հանդիպել է Ջենիֆեր Լոպեսին

Հայտնի հաղորդավար Հրաչ Մուրադյանը վերջերս միայն համաշխարհային աստղերի հետ է լուսանկարվում։ «Կիսաբաց լուսամուտներ» շոուի հեղինակը օրեր առաջ ներկա էր եղել ամերիկյան «Ձայնը» նախագծի 11-րդ եթերաշրջանի եզրափակիչին (իհարկե, Հրաչը չէր կարող բաց թողնել այն, քանզի ինքը շոուի հայկական տարբերակի հաղորդավարներից էր) եւ լուսանկարվել մարզիչներից Մայլի Սայրուսի հետ։ Այն ժամանակ Սայրուսը 33-ամյա շոումենի հետ ողջունել էր բոլորին։Իսկ հիմա Հրաչը լուսանկարվել է աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեև Լոպեսի հետ, լուսանկարը հրապարակել Instagram-ում եւ գրել. «Այսօր Ձեզ բարի լույս է ասում Ջեյ Լոն»,- լուսանկարը մեկնաբանել է հաղորդավարը։

Հետաքրքիր է, թե ինչպես է Հրաչը հաջողացրել լուսանկարվել 47-ամյա երգչուհու հետ։


News.am Style

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր