16:25 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում         16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները      15:56 - Թե ինչպե՞ս է կալանքից ազատ արձակվել «մեծ աղմուկով ձերբակալված» ՊԵԿ պաշտոնյան . Պարզաբանում    

10 հուն 2016 17:28

Միհրան Պողոսյանը հարցաքննվել է

Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական գործողություններ: Այդ մասին Panorama.am-ին փոխանցել է ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատու Միքայել Ահարոնյանը:
Նա տեղեկացրեց, որ քննչական գործողությունների շրջանակում մի խումբ անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը հարցաքննվել են:
«Բազմաթիվ քննչական գործողություններ են կատարվում, բայց նախաքննության այս փուլում դրանք հրապարակման ենթակա չեն, որովհետև դրանց հրապարակումը այս փուլում չի բխում քննության շահերից», -ասաց նա:
Մնարամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր