22:00 - Եղանակը Հայաստանում հունվարի 20-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 20      21:40 - Ինչպես են մարդիկ ընտրում իրենց ապագա երկրորդ կեսին    

19 դեկ 2016 21:00

Գերմանիայի Գերագույն դատարանը մերժել է Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ բողոքները

Գերմանիայի Գերագույն դատարանը մերժել է Բունդեսթագի` Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց կոտորածները Ցեղասպանություն բնորոշելու որոշման դեմ ներկայացված բողոքները:
Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, Գերմանիային Դաշնային սահմանադրական դատարանը մերժել է դիտարկել գերմանացի օրենսդիրների կողմից հունիսին հաստատված բանաձևի դեմ ներկայացված բողոքի 8 դեպք:
Համապատասխան որոշումը դատարանը հրապարակել է դեկտեմբերի 19-ին, որում դատավորներն ընդգծել են, որ հայցվորին չի հաջողվել բավարար ապացույցներ ներկայացնել առ այն, որ իր հիմնարար իրավունքները ոտնահարվել են, և որ նման խախտում չի եղել:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը երկրի խորհրդարանն ընդունել էր հունիսի 2-ին, որին հետևել էր պաշտոնական Անկարայի կողմից Գերմանիայում Թուրքիայի դեսպանին ետ կանչելը մի քանի ամսով:
 


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր