17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

20 դեկ 2016 13:00

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևան քաղաքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորին ընդառաջ քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երևան քաղաքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցների հանրապետական և միջազգային տարբեր օլիմպիադաների ու մրցույթների մրցանակակիր և դափնեկիր երեխաներին: 
Երեկոյի ընթացքում երաժշտական և արվեստի դպրոցների սաները հանդես են եկել երաժշտական և պարային իրենց լավագույն  կատարումներով: 
Ողջունելով երեխաներին քաղաքապետարանի հարկի ներքո՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է բոլորին անցնող տարվա ընթացքում միջազգային տարբեր հարթակներում գրանցած հաջողությունների համար և ընդգծել, որ թե՛ նրանք և թե՛ նրանց կրթօջախները Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո են:
«2016 թվականին ձեր շնորհիվ մայրաքաղաքի կրթամշակութային և մարզական կյանքում ունեցանք մեծ ձեռքբերումներ: Դուք անկախ Հայաստանի սերունդն եք ու մեր ապագան և վստահ եղեք, որ ձեր հաջողությունները Երևան քաղաքի և մեր երկրի համար մեծ պատիվ են: Առանձնակի շնորհակալ եմ նաև բոլոր մանկավարժներին ու մարզիչներին, ովքեր կրթում են նման շնորհալի երեխաներ: Այսօրվա հանդիպումը նաև լավ առիթ է, որ ճանաչեք մեկդ մյուսին, ընկերանաք ու միասին հարթեք ձեր ապագայի ճանապարհը: Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով, որ հաջորդ տարի կրկնապատկեք այս տարվա ձեր հաջողություններն ու ձեռքբերումները», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր