20:35 - Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է         17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին      16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում    

20 դեկ 2016 13:30

Դեպրեսիայի վիճակում գտնվող հիվանդներն ավելի վատ են արձագանքում քիմիաթերապիային

Դեպրեսիայի վիճակում գտնվող հիվանդներն ավելի վատ են արձագանքում քիմիաթերապիային եւ ավելի հաճախ են տառապում դրա կողմնակի էֆեկտներից: Սա տեղի է ունենում BDNF սպիտակուցի՝ ուղեղի նյարդատրոֆիկ գործոնի մակարդակի նվազման պատճառով: Այս մասին հայտնել են Չինաստանի Չժենչժոուի համալսարանի գիտնականները:
Նրանք հետազոտություն են կատարել թոքերի քաղցկեղով տառապող 186 մարդկանց մասնակցությամբ: Բոլորին քիմիաթերապիա էր ցուցված, որը ստանալուց առաջ նրանք հարցաշարեր են լրացրել, որոնցով ի հայտ է եկել նրանց հոգեկան վիճակը, թե որքանով են դեպրեսիայի ենթակա: Օնկոհիվանդներին հատուկ է վատ տրամադրությունը, սակայն գիտնականների նպատակը հայտնաբերելն էր, թե դեպրեսիան ինչպես է ազդում բուժման արդյունավետության վրա:
Պարզվել է, որ ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական առումով ավելի վատ ինքնազգացողություն են ունեցել այն մարդիկ, որոնց թոքերի քաղցկեղն արդեն մետաստազներ է տվել եւ այլ օրգաններում տարածվել: Քիմիաթերապիան դեպրեսիայով մարդկանց վրա ավելի վատ է ազդել, դրանից բացի՝ նրանք ավելի ուժեղ են տառապել կողմնակի էֆեկտներից. սրտխառնոց են ունեցել, արյան մեջ կրճատվել է լեյկոցիտների քանակը, եւ նման հիվանդները ստիպված էին ավելի երկար մնալ հիվանդանոցում: Դեպրեսիայի լուրջ ձեւը կրճատել է ժամանակը, որոնց ընթացքում այս մարդկանց վիճակը չի վատացել:
Այսպիսով, հետազոտության մասնակիցների մոտ դեպրեսիան որքան լուրջ էր, այնքան ուժեղ էր բացասական ազդեցությունը քաղցկեղի բուժման ընթացքի վրա:
Յուֆեն Վուի ղեկավարությամբ հետազոտողները նաեւ պարզել են, որ ուղեղի նյարդատրոֆիկ գործոնի խտությունը ազդում է քիմիաթերապիայի ենթարկված քաղցկեղային բջիջների քանակի վրա: Նախկինում ապացուցվել է, որ այս սպիտակուցի ցածր մակարդակը զուգակցվում է հոգեկան զանազան խանգարումների հետ: Այն հիվանդները, որոնց մոտ դեպրեսիայի հետեւանքով ուղեղի նյարդատրոֆիկ գործոնի մակարդակը նվազած էր, օրգանիզմը քաղցկեղի դեմ այնքան էլ արդյունավետ չէր պայքարում, իսկ նրանց ողջ մնալու հավանականությունը, աշխարհին դրականորեն նայել փորձողների համեմատությամբ, ավելի փոքր էր:
Չինացի հետազոտողները պատրաստվում են հաջորդ փուլում ստուգել՝ արդյոք հակադեպրեսանտներն օգնում են քիմիաթերապիայի արդյունավետության բարձրացմանը





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր