11:46 - ՄԻԱՎ-ով վարակված փոքր աղջիկա մասին ավելի մանրամասն. որտեղ, երբ եւ ինչպես է երեխան վարակվել         11:39 - Միքայել Մինասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին.Աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան      11:37 - Ով էր Փաշինյանին հարց տվող, « իրենց հողերը պահանջող» ադրբեջանցին    

20 դեկ 2016 16:16

«Ամուսինն ասում էր՝ հոգեկան հիվանդ է, դրա համար են ամուսնալուծվել». գյուղապետը Սպիտակում իրեն ու երեխաներին սպանած կնոջ մասին

Երեկ Սպիտակում կախված ու ենթադրաբար 2 մանկահասակ աղջիկներին  խեղդամահ արած Մարինե Հովհաննիսյանը 3 տարի է՝ ամուսնալուծված է, ամուսինը համագյուղացիներին ասել է, որ ամուսնալուծվել են կնոջ հոգեկան խնդիրների պատճառով: Մարինեն 3 տարի առաջ երեխաներին վերցրել, գնացել է ամուսնու տանից ու գյուղից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը, ուր հարս է գնացել Մարինե Հովհաննիսյանը:
«Ամուսինն ասում էր՝ հոգեկան հիվանդ է, դա է պատճառը, որ ամուսնալուծվել են: Նաև, եթե կինը կարողանում է երեխեքին սպանել, ուրիշ ի՞նչ որակավորում կտայիք»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ իրեն ու երեխաներին սպանած կնոջ ամուսինը «խելոք մարդ է, անասնապահությամբ է զբաղվում»: 
«Ամուսնուն երեկ տարել են ոստիկանություն, նորից բաց են թողել»,-ասաց  Հարթագյուղի գյուղապետը: Ամուսինը մայր չունի, մահացել է, ծեր հայր ունի:
Թե ինչպես է տղամարդը հոգեկան հիվանդ կնոջը վստահել իր երեխաներին, գյուղապետը դժվարացավ ասել. «Նա ամուսնալուծվել, կինը երեխաներին վերցրել, հեռացել է արդեն 3 տարի»:  
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ինքնասպանություն գործած 45-ամյա կինը քիմիայի ուսուցչուհի է աշխատել Լոռու մարզի Սարալանջ գյուղում: Մրցութային կարգով հաղթահարել էր մանկավարժների համար նախատեսված քննություններն ու ընդունվել աշխատանքի:
Հիշեցնենք, որ երեկ Սպիտակ քաղաքում կախված է հայտնաբերվել 5 և 7 տարեկան աղջիկների մայրը, իսկ ննջասենյակում՝ անկողնու մեջ հայտնաբերվել են նրա 2 երեխաների դիերը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր