10:10 - «ՀԺ». ՀՀԿ-ի «կոզրի տուզն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը         10:00 - «Ժամանակ». Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել      09:49 - «Ժողովուրդ». Բանակից հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել. դա եղել է Սեյրան Օհանյանի օրոք    

20 դեկ 2016 19:40

Սեր, հիասթափություն, դավաճանություն. ինչ է սպասվում հայ հայտնիներին 2017-ին

Աստղերը մեծ նշանակություն ունեն հարաբերություններում և կարող են նպաստել կամ խոչընդոտել դրանց ընթացքի: Մասնագետները ներկայացնում են, թե Կարմիր աքաղաղի տարում սիրային հարցերում ինչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին: Tert.am Life-ն ըստ այդմ կազմել է աստղային  հորոսկոպը:

 

 

Սոս Ջանիբեկյան (Խոյ):   Կարմիր աքաղաղի տարում Խոյերին նոր զգացմունքներ են սպասվում։ Սերը կարող է մարել ու կրկին բոցավառվել։ Նրանց սպասվում են խաբված պահեր, կիրք և ի վերջո երջանկություն։

 

 

Մարիամ Ադամյան (Ցուլ):   Ցլերը պետք է ուշադիր լինեն իրենց ընկերների նկատմամբ։ Մեծ հավանականություն կա, որ նրանց ընկերներից մեկը սիրահարված է նրանց և շատ լուրջ մտադրություններ ունի։ Իսկ արդեն սիրահարված Ցլերը պետք է զգույշ լինեն, քանի որ կարող են կորցնել իրենց սիրեցյալին՝ սեփական պարզամտության պատճառով։

Արսեն Լևոնյան (Երկվորյակ):  Երկվորյակները պետք է ավելի խիզախ ու համարձակ լինեն։ Նրանց նոր հարաբերություններ են սպասվում միայն այն դեպքում, եթե առաջինը քայլ անեն ու խոսեն իրենց զգացմունքների մասին։

Related image

Անդրե (Խեցգետին):  Խեցգետինները նոր հարաբերություններ կունենան։ Դրանք խելքահան կանեն նրանց և հնարավոր է, որ հիասթափության բերեն։ Դեռ իրենց սերը չգտած նշանները պետք է ավելի շատ դրսում լինեն, ընկերների հետ հանդիպեն և լավ ժամանակ անցկացնեն։ 

Նազենի Հովհաննիսյան (Առյուծ):   Առյուծներն ինչպես տարին սկսեն, այնպես էլ կշարունակեն։ Իրենց երկրորդ կեսի հետ պետք է ավելի նուրբ ու հանդուրժող լինեն։ Դեռ չամուսնացած Առյուծներին նոր հարաբերություններ են սպասվում, սակայն հավանականություն կա, որ դրանք կարճաժամկետ կլինեն։

Միհրան Ծառուկյան (Կույս):   2017 թվականին Կույսերին խոշոր փոփոխություններ են սպասվում։ Նրանք կհանդիպեն իրենց ընտրյալին, սակայն կարող են չնկատել նրան։ Նրանք պետք է վերանայեն իրենց հայացքներն ու հասկանան, որ առաջին տպավորությունը չէ, որ ամենակարևորն է։

Image result for Միհրա ծառուկյան tert

Հովհաննես Ազոյան  (Կշեռք):    Կշեռքների համար Նոր տարին արկածային կլինի։ Նրանք ստիպված կլինեն ընտրել, թե ում հետ են ցանկանում անցկացնել իրենց կյանքը։ Այն Կշեռքները, որոնք ամուսնացած են կամ գտել են իրենց երկրորդ կեսին՝ այդ հարաբերությունները պահպանելու խնդիր կունենան։ 

Արփի Գաբրիելյան (Կարիճ):    Կարիճները 2017-ին պետք է չվախենան փոփոխություններից։ Եթե հարաբերությունները դժբախտացնում են նրանց, ապա պետք է ազատվել դրանցից։ Պետք է փորձել ազատ ապրել ու սիրտը բացել այլ հարաբերությունների առաջ։ Այն Կարիճները, որոնք արդեն գտել են իրենց կյանքի կեսին, պետք ավելի զգույշ լինեն ու վստահեն նրան, քանի որ շատերը կփորձեն քայքայել նրանց հարաբերությունները։

Image result for արփի tert

Անատի Սաքանյան (Աղեղնավոր):    Աղեղնավորները եկող տարի պետք է չկառչեն իրենց հին հարաբերություններից։ Ազատվեք դրանցից ու նոր կյանք սկսեք։ Նշանի այն ներկայացուցիչները, որոնք արդեն գտել են իրենց երկրորդ կեսին պետք է ուշադիր լինեն նրա առողջական վիճակին։

Image result for անատի tert

Հովհաննես Դավթյան (Այծեղջյուր):   Այծեղջյուրները եկող տարի պետք է բաց չթողնեն ոչ մի հնարավորություն ու ավելի ամրապնդեն իրենց հարաբերությունները։ Նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին՝ պետք է ավելի անկաշկանդ լինեն և առաջինն առաջարկություն անեն։

Image result for հովհաննես դավթյան tert

Անի Երանյան (Ջրհոս):   Ջրհոսները 2017-ին մի շարք խնդիրներ կունենան սիրային կյանքում։ Եթե նրանք չդադարեն համեմատել իրենց երկրորդ կեսին՝ նա կհեռանա ուրիշի մոտ։ Նոր հարաբերություններ ստեղծելն այնքան էլ հեշտ չի լինի։ Նշանի այն ներկայացուցիչները, որոնք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, պետք է համարձակ լինեն ու տեղի չտան մրցակիցներին։

Image result for երանյան tert

Ռիփփի (Ձկներ): Ձկներն եկող տարի ավելի ինքնավստահ կդառնան։ Նրանք հեշտությամբ կկարողանան նոր մարդկանց հետ ծանոթանալ, իսկ հակառակ սեռի հետ հարաբերություններն ավելի հասանելի կդառնան։

Related image


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր