18:16 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         17:10 - Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության      16:35 - ԶՈՒ հատուկ նշանակության դեսանտագրոհային խումբը համալրվել է առաջին կին զինծառայողներով    

21 դեկ 2016 11:45

Հասան Ռոհանին ժամանել է Հայաստան. նրան դիմավորել է Սերժ Սարգսյանը (Ֆոտո)

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր՝ դեկտեմբերի 21-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Իրանի նախագահին դիմավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

Երեւանում Հայաստանի եւ Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաեւ Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր