17:02 - Տեսանյութ. Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին         16:30 - Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյանն ազատ արձակվեց      16:17 - ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո    

21 դեկ 2016 20:30

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարտավորվել է 2016-20թթ. իրականացնել ավելի քան 97 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը  պարտավորվել է 2016-20թթ. իրականացնել  ավելի  քան 97 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր:  «Նախատեսվում է շահագործման եւ պահպանման ծախսերի կրճատում ոչ պակաս, քան 10 տոկոս՝ 2015թ. մակարդակի նկատմամբ: Ինչպես նաեւ՝ ընկերության աշխատողների կրճատում մինչեւ 6800 հոգի»,- այսօր հայտարարեց ՀԷՑ-ի ֆինանսական տնօրենի՝ ներդրումների գծով տեղակալ Յուրի Գավրիլենկոն:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում էր  ներդրումային ծրագիրը։ Աշխատանքները կիրականացվեն 6 հիմնական ուղղությամբ: «Էլեկտրատեխնիկական ենթակառուցվածքների արդիականացում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, մարդկային գործոնի բացասական ազդեցության բացառում, նոր սպառողների միացումների կատարելագործում, էլեկտրաէներգիայի կորուստների եւ ընթացիկ ծախսերի կրճատում, ընկերության բազաների ստեղծում եւ կառավարում, ավտոմատացում»,- մանրամասնեց Յուրի Գավրիլենկոն: 
Ընկերության ներկայացրած ծրագրով էլեկտրաէներգիայի ցուցմունքների ավտոմատացված համակարգում ներգրավված են լինելու 290 հազար բաժանորդ: Եթե բաժանորդը ներառված չի լինի ավտոմատացված համակարգում, ապա կգործի սմարթֆոնների համակարգը: Այն դեռ գործարկվել է Սյունիքի մարզում: «Էլեկտրաէներգիայի ցուցմունքները վերցվում են սմարթֆոնների միջոցով, որոնք ծրագրային, ավտոմատ ձեւով գնում, իդենտիֆիկացվում են բաժանորդական բազայի հետ»,- պարզաբանեց ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
2020թ. ՀԷՑ-ի կորուստները մաքսիմում պետք է կազմեն 8 տոկոս: «Մենք  2020թ. պետք է ունենանք ընդամենը 8 տոկոս, այլ ոչ թե տեխնոլոգիական կորուստները. դրա մեջ նաեւ ձեր կոմերցիոն կորուստները պետք է լինեն»,- նկատեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Ներդրումային ծրագրում՝ սակագնային մարժայում դրվել է 8 տոկոս՝ դա անկախ արդյունքից: Եթե նույնիսկ չունենանք արդյունք, դրվելու է 8 տոկոս, կորուստները այդքանով են սահմանափակվելու: Մենք վստահ ենք՝ մշակված է գործողությունների ծրագիր, որը տանելու է դրական արդյունքի: Ամեն ինչ ուղղված է սակագնի հետագա նվազեցմանը»,- ընդգծեց ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Այս պահին ընկերության կորուստները կազմում են 11.03 տոկոս: Հենց այս ցուցանիշն է դրված ՀԾԿՀ դեկտեմբերի 23-ի նիստում քննարկվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հիմքում: ՀԷՑ-ի հայտով առաջարկվում է 2017թ. փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել 4 դրամով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր