17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

22 դեկ 2016 09:46

«ՀԺ». Պաշտոնանկությունից առաջ Գագիկ Խաչատրյանը շքեղ վերանորոգել էր Ֆիննախի շենքը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը իր պաշտոնանկությունից առաջ նախարարության շենքը բավականին շքեղ վերանորոգել էր՝ սկսած փայտե որակյալ մանրահատակից, թանկարժեք դռներից, վարագույրներից, վերջացրած կահույքով:
Ընդ որում, այդ շքեղ վերանորոգումը նախատեսվել ու կատարվել էր այն ժամանակ, երբ Հայաստանում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամը: Ֆիննախից ի պատասխան մեր այդ հարցմանն՝ ասել էին, որ վերանորոգման վրա ծախսվել է 698 մլն դրամ կամ մոտ 1,5 մլն դոլար: Ֆիննախից նաեւ մեզ փոխանցեցին, որ նախարարությունը զբաղեցնում է մոտ 5 հազար 600 քմ տարածք: Այսինքն, այդքան տարածք է վերանորոգվել:
Եթե այս գումարը բաժանենք այդ մակերեսի վրա, ապա կստացվի, որ 1 քմ վերանորոգման համար ծախսվել է 124 հազար դրամ կամ 256 դոլար: Մասնագետների պնդմամբ՝ դա խոշոր գումար է ոչ բնակարանային շինության վերանորոգման համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր