00:35 - Օրվա խորհուրդ.Ապրիլի 24         20:00 - Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ.ՈՒղիղ      21:10 - Օրվա խորհուրդ. Ապրիլի 23    

22 դեկ 2016 11:15

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինտենսիվ խախտումներ են գրանցվել

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ  45 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու,  շարունակել են պատշաճ զգոնությամբ  իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր