16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

22 դեկ 2016 13:15

Ազգային ժողովում էլ հիշեցին Հենրիխ Մխիթարյանին

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանդես եկավ թեմայից դուրս հայտարարությամբ: Նա իր դժգոհությունը արտահայտեց Մարզական լրագրողների ակումբի կազմած ցանկից, ըստ որի՝ տարեվերջին հայտարարվում են տարվա լավագույն մարզիկների անունները. «Ամեն անգամ այդ ցանկից հետեւողականորեն դուրս են թողնում մեր հպարտություն հանդիսացող Հենրիխ Մխիթարյանին: Նա մեր դեսպանն է աշխարհում, երբ համացանցում նրա անունը փնտրում եք, բերում է ինը միլիոն դիտում, նա անում է շատ ավելին ՀՀ ճանաչողության համար, քան տասը նախարարություն կամ սպորտի կոմիտե: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ չափանիշներով են կազմվում այդ ցանկերը. մեթոդոլոգիայի հիմքում ՀՀ բերած մեդալնե՞րն են: Վերջում ուզում եմ ասել՝ մենք հպարտանում ենք Հենրիխ Մխիթարյանով»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր