18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

11 հուն 2016 10:00

«Չորրորդ իշխանություն». «Մահ իմացեալ», բայց՝ ոչ թե «վասն հայրենյաց», այլ «վասն կերակուրի»

«ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել Է, թե «քաղաքական ուժերը ամեն  օր էլ  վնասվածքներ   են  ստանում», իսկ կոնկրետ Դաշնակցությանը վնասվածքներ Է ստացել նաև ՀՀԿ-ի հետ համագործակցելուց հետո։
«ՉԻ» - Եթե այն, ինչ տեղի է  ունեցել Դաշնակցության հետ վերջին մեկ տարվա ընթացքում, կոչվում է «վնասվածքներ ստանար, ուրեմն Հիրոսիման ու Նագասակին 1945-ի օգոստոսին պրծել են թեթև քերծվածքներով։ Որովհետև իշխանությունների հետ կոալիցիա կազմելուց հետո Դաշնակցությունը ոչ թե վնասվածքներ է ստացել, այլ ընդհանրապես չկա, որպես քաղաքական ում այլևս գոյություն չունի (համենայն դեպս՝ հասարակական ընկալման մեջ)։ Բայց նրանք կարող են մխիթարել իրենք իրենց՝ հայտարարելով, թե դա «մահ իմացեալ» էր։ Ու իրականում այդպես էլ կա։ Բայց՝ ոչ թե «վասն հայրենյաց», այլ «վասն կերակուրի»։ Իսկ հանուն ուտելիքի վնասվածքներ ստանալը բնության մեջ շատ տարածված երևույթ է»,–գրում է թերթը։
 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր