00:09 - Սերժ Թանկյանը Հայաստանում է.Տեսանյութ         22:30 - Օրվա խորհուրդ.Մարտի 30      21:00 - Իմ որդին Չինարիում է ծառայում իրենց համար, իսկ ինձ գործից հանել են քաղաքական հայացքների համար. գողթեցիների հարցերը վարչապետին.Տեսանյութ    

22 դեկ 2016 13:35

Ռոբերտ Քոչարյանը Սեյրան Օհանյանին չի ուղղորդում

Ռոբերտ  Քոչարյանի  գրասենյակի ղեկավարի հայտարարությունը.
Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երևակայություն ունեն, այլև խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
գրասենյակի ղեկավար
Վիկտոր Սողոմոնյան


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր