15:53 - Առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի         15:33 - Evocabank-ը վարկառուներին սպառնում է տույժերով և գույքից զրկումով      15:14 - Կատուները կարող են լինել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վեկտորներից մեկը. ՏԱՍՍ    

22 դեկ 2016 14:02

Տաք օդի հոսանք է գալիս դեպի Հայաստան․ Գագիկ Սուրենյան

 
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում․ "Ժողովուրդ, տաք օդի հոսանքը ուղղություն վերցրեց դեպի Հայաստան: Սա էլ մեր տաք օդի հոսանքը:"
 
Տաք օդի հոսանք է գալիս դեպի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
 
Վերջին 7 օրերին հանրապետությունում հաստատվել էր աննոմալ ցածր ֆոն: Օդի միջին ջերմաստիճանը ցածր էր 10-15 աստիճանով: Ամենացածր ջերմաստիճանը Շիրակի Պաղակն բնակավայրի հատվածում հասավ -35, Աշոցքում՝ -33, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում՝ -22 աստիճանի: Այսօր և վաղը առանց տեղումների եղանակը և ցածր ջերմային ֆոնը կպահպանվի:

Դեկտեմբերի 24-ից Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվում է ցիկլոն, որը տեղաշարժվում է դեպի Հայաստան:
Դեկտեմբերի 24-ի ցերեկը առավելապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, Երևանում և Վայոց Ձորում կտեղա թույլ ձյուն:
 
Դեկտեմբերի 25-ին, կեսօրից հետո և 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
 
Օդի ջերմաստճանը մինչև դեկտեմբերի 24-ը էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 25-26-ին և հարավային տաք օդային հոսանքների բուռն ներհոսքը և ամպամածության խիտ շերտը կնպաստեն, որ օդի ջերմաստիճանը գիշերները հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 13-15, ցերեկը 6-8 աստիճանով:
Դեկտեմբերի 26-ին օդի ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր