00:35 - Օրվա խորհուրդ.Ապրիլի 24         20:00 - Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ.ՈՒղիղ      21:10 - Օրվա խորհուրդ. Ապրիլի 23    

22 դեկ 2016 14:32

Հենրիխ Մխիթարյանը The Guardian-ի լավագույն 100-յակում առաջադիմել է 20 տեղով

Հենրիխ Մխիթարյանը The Guardian-ի լավագույն 100-յակում առաջադիմել է 20 տեղով
 
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական The Guardian-ի վարկածով դարձյալ ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն գործող ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի ազգային հավաքականի ավագը բարձրացել է 57-րդ տեղ:

«Ժոզե Մոուրինյոյին շատ էին քննադատում Մխիթարյանին չխաղացնելու համար, սակայն վերջերս ֆուտբոլիստը հայտարարեց, որ խնդիրն իր մեջ է: Ամեն դեպքում, նրա բացակայությունը հասկանալը բարդ էր կողքից: Արագ, անորսալի ու գրագետ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում հրաշալի տեսք ուներ Դորտմունդի «Բորուսիայում», այդ պատճառով առաջադիմել է 20 տեղով: Նա նախորդ ամիս հաջող խաղ ցուցադրեց նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Նրանք ավելիին կձգտեն 2017-ին»,- Մխիթարյանի մասին գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: 40 լավագույն խաղացողներին The Guardian-ը դեռ չի ներկայացրել:
 
The Guardian-ի կողմից կազմված 100 լավագույն գործող ֆուտբոլիստների ցուցակը՝  այստեղ

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր