15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ         15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան      15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել    

22 դեկ 2016 16:20

Մենք դեմ ենք նույնիսկ համատեղելիությամբ համագործակցել Համազգային թատրոնի հետ․ ԵԹԿՊԻ Ուսանողական խորհուրդ

Մենք դեմ ենք նույնիսկ համատեղելիությամբ համագործակցել Համազգային թատրոնի հետ․ ԵԹԿՊԻ Ուսանողական խորհուրդ
 
Դեկտեմբերի 11- ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ նախագահի հանդիպումը մշակույթի գործիչների հետ, որտեղ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը բարձրացրեց նաև թատրոնի տարածքի հարցը: Մի հարց, որտեղ թատրոնի շահերը հակասում են ուսանողության շահերին:
Որոշ ժամանակ առաջ մենք այսպիսի մի առաջարկ ստացանք. այն վայրը, որտեղ այս պահին գտնվում է Համազգային թատրոնը, այսինքն` Թատերական ինստիտուտի մի մասը` իր ներքնահարկով, տրամադրել Համազգային թատրոնին, այնուհետև թատրոնը դառնա թատերական ինստիտուտի միջոցառումների հովանավորը: Սա քննարկվեց նաև ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ:

Նախագահի հետ հանդիպման ընթացքում հնչած ելույթի վերաբերյալ, ինձ վերապահված իրավունքով, կարող եմ ամբողջ ուսանողության անունից ասել, որ այն մեր ուսանողների դժգոհության պատճառ է դարձել:

Նախ ասեմ, որ չկա նմանատիպ գրավոր որոշում, ըստ որի` ինստիտուտի ուսանողական թատրոնի և ստեղծագործական ուսումնական տեխնոլոգիաների կենտրոնին պատկանող տարածքները պետք է տրամադրվեն Համազգային թատրոնին: Պարոն Մկրտչյանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել` առանց հաշվի առնելու դրա իրավական հիմքերի բացակայությունը: Պրն. Մկրտչյանը նաև սխալ է պատկերացնում ուսանողական թատրոնի առջև դրված խնդիրը: Ուսանողական թատրոնին պատկանող տարածքը օգտագործվում է ուսանողների կրթական ծրագրի պրակտիկ մասը ապահովելու, այլ ոչ թե միջոցառումներ կազմակերպելու համար:

Մենք` ԵԹԿՊԻ ուսանողներս, դեմ ենք նույնիսկ համատեղելիությամբ համագործակցել Համազգային թատրոնի հետ և ի վիճակի ենք պաշտպանելու ուսանողների իրավունքները: Կարծում եմ` հասունացել է պահը, որ համազգային թատրոնը լքի ինստիտուտին պատկանող տարածքը, և վերջ դրվեն ուսանողների և թատրոնի միջև տեղի ունեցող ընդհարումներին:

Որպես ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի նախագահ` Արմեն Սարգսյան


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր